Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 16-ի առավոտյան սկսեց նախապատրաստությունը Աշխարհի 2023 թ. առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումներին։ Մեր թիմը հանգրվանել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Լենա Անդրիասյան — «Փյունիկ»
Սյուզան Սիրեկանյան — «Փյունիկ»
Անաստասիա Կլիմովա — «Ենիսեյ» (Ռուսաստան)
Պաշտպաններ
Անի Ղուկասյան — «Փյունիկ»
Նորա Եղյան — «Փյունիկ»
Մարիա Սախինովա — «Փյունիկ»
Լիանա Ղազարյան — «Հայասա»
Անյուտա Գալստյան — «Փյունիկ»
Նելլի Խալաթյան — «Փյունիկ»
Քրիստինե Պապիկյան — «Նորավանք»
Անուշ Առաքելյան — «Նորավանք»
Տատյանա Դոլմատովա — «Ենիսեյ» (Ռուսաստան)
Քրիստինե Ալեքսանյան — «Ժիլստրոյ-1» (Ուկրաինա)
Սիդնեյ Վերմիլիոն — «Բլյու Հարթս» (ԱՄՆ)
Կիսապաշտպաններ
Նայիրի Տեր-Մկրտիչյան — «Փյունիկ»
Լուիզա Ղազարյան — «Փյունիկ»
Հեղինե Չոփիկյան — «Փյունիկ»
Անի Կարապետյան — «Փյունիկ»
Վերոնիկա Ասատրյան — «Փյունիկ»
Մարիամ Պետրոսյան — «Նորավանք»
Օլգա Օսիպյան — «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)
Նենսի Ավեսյան — ԱՄՆ
Անի Սարկիսյան — ԱՄՆ
Հարձակվողներ
Աննա Դալլաքյան — «Հայասա»
Դվին Աղաբաբեան — «Փյունիկ»
Պայծառ Ասատրյան — «Փյունիկ»
Մարալ Արթին — «Կաստելյոն» (Իսպանիա)
Օքսանա Պիզլովա — «Վոսխոդ» (Ոկրաինա)
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2023 որակավորման խմբային փուլում նախ հոկտեմբերի 21-ին կհյուրընկալվի Ալբանիայի ընտրանուն, ապա հոկտեմբերի 26-ին Երևանում կմրցի Կոսովոյի ընտրանու հետ։