USL-ի (ԱՄՆ-ի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա, որը հզորությամբ երկրորդն է MLS-ից հետո) 29-րդ տուրում «Լաս Վեգասը» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Տակոմա Դեֆինսին»։
Հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակը դարձավ հյուրերի կիսապաշտպան Բրյուս Էլ-Մեսմարի Սանգոչյանը։ Սա Սանգոչյանի 14-րդ հանդիպումն էր նոր ակումբի կազմում։ 19-ամյա ֆուտբոլիստը, որն ունի հայկական արմատներ, ծնվել է Մեքսիկայում և հանդես է գալիս այս երկրի Մ-20 տարեկանների հավաքականում։
29-տուրից հետո «Լաս Վեգասը» ընթանում է USL-ի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականով։