ՀՊԼ-ի 9-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Ալաշկերտ» հանդիպման մեկնարկից առաջ տանտերերի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ստացել է ՀՊԼ-ի՝ սեպտեմբեր ամվսա լավագույն մարզչի մրցանակը:
Սեպտեմբերին «Փյունիկը» Մելիքյանի գլխավորությամբ 3 խաղ է անցկացրել, տարել 2 հաղթանակ և գրանցել 1 ոչ-ոքի: Թիմը ոչ մի գնդակ բաց չի թողել:
«Փյունիկը» անցած ամսին 7 միավոր է վաստակել: