«Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարեց կիսապաշտպան Պեդրիի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ:
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ նոր պայմանագրում ներառված կլինի կետ, ըստ որի նրա տրանսֆերի փոխհատուցման գումարը կկազմի 1 միլիարդ եվրո (կլաուսուլա):