Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Ալաշկերտ» — ԼԱՍԿ (Ավստրիա) հանդիպման տոմսերը վաղվանից հասանելի կլինեն առցանց տարբերակով, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:45-ին:
Շուտով «Ալաշկերտ» — ԼԱՍԿ հանդիպման տոմսերը հասանելի կլինեն նաև տոմսարկղերում, ինչի մասին ակումբի մամուլի ծառայությունը կտեղեկացնի ավելի ուշ:
Տոմսերի արժեքն է՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 500 դրամ
Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 2000 դրամ
Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։