Վաղը լրանում է 44-օրյա պատերազմում Հայրենիքի համար կյանքը զոհած անմահ հերոս Էդիկ Կիրակոսյանի մահվան մեկ տարելիցը։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։00-ին, Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում կմատուցվի պատարագ՝ ի հանգստություն Էդիկի հոգու։ Այնուհետև նրա ընկերներն ու հարազատները կշարժվեն դեպի Եռաբլուր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հերոսին։
Էդիկ Կիրակոսյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 11-ին։ Հանդես է եկել ձախ պաշտպանի դիրքում՝ ելույթ ունենալով «Լոկոմոտիվ», «Փյունիկ», «Արարատ» և «Արարատ-Արմենիա» ակումբներում։