ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի հինգերորդ մրցափուլում Հայաստանի Մ-21 հավաքականն ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիա Մ-21 թիմին ու պարտություն կրեց 1-2 հաշվով։
Խաղից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
«Այսօր շատ վատ հանդես եկանք։ Կարծում եմ՝ էմոցիաներն ու ողջ ունեցածն անցած խաղին էին տվել ու այս խաղի համար չկարողացան վերականգնվել։ Աշխատել էինք այդ ուղղությամբ, բայց փասն այն է, խաղի պատկերը ցույց տվեց, որ նրանք հոգեպես բացարձակ չէին վերականգնվել։ Միգուցե, ինչ-որ հարցերում մենք էինք որոշ ֆուտբոլիստների վստահել»,- ասել է Նազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։