Կիսապաշտպան Յոան Գուֆրանը ընտանեկան խնդիրների պատճառով ստիպված է եղել վերադառնալ հայրենիք և այս պահի դրությամբ ժամանակավորապես կասեցնել իր ֆուտբոլային գործունեությունը, հայտնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը։
Երևանյան ակումբի կազմում Գուֆրանը մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, դարձել է նաև Հայաստանի չեմպիոն։