Հոկտեմբերի 11-ին՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։
Հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նրան կօգնեն Ալեսանդրո Ջիալատինին և Ջիորջիո Պերետին։ Չորրորդ պաշտոնյան է Լուկա Պայրետոն։
Հանդիպման VAR մրցավարն է Մաուրիցիո Մարիանին, նրա օգնականը՝ Ջիակոմո Պագանեսին։