«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող էր ամռանը տեղափոխվել «Յուվենտուս»: Այս մասին հաղորդում է sport.es-ը:
Մինչ կատալոնական ակումբ տեղափոխվելը, «Յուվենտուսը» արգենտինացուն շահավետ պայմանագիր է առաջարկել, սակայն Սերխիոն թուրինյան թիմին տեղեկացրել է, որ արդեն բանավոր համաձայնություն ունի կատալոնյան ակումբի հետ:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ագուերոն երկու անգամ մերժել է «Յուվենտուսին»: