«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկն առաջիկա ձմռանը կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, չի բացառվում, որ ֆուտբոլիստն անձամբ հայտնի հեռանալու ցանկության մասին։
Ընթացիկ մրցաշրջանում ռուս կիսապաշտպանը Բերգամո քաղաքը ներկայացնող ակումբի կազմում ստացել է ընդամենը 155 րոպե խաղաժամանակ։
Միրանչուկի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 15 միլիոն եվրո։