Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վազգեն Բադալյանի գլխավորությամբ երկրորդ ուսումնամարզական հավաքն է անցկացնում՝ նախապատրաստվելով հոկտեմբերի 13-ից 26-ը Մոնտենեգրոյում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Մեր ընտրանին 29 մարզիկով հավաք է անցկացնում Օլիմպավանում, որը կտևի մինչև հոկտեմբերի 11-ը։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է երիտասարդների հերթական մարզումը՝ տեսանյութով.