Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը բաց կթողնի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպումները։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ պատճառը Դանիայի Սուպերլիգայի 11-րդ տուրի «Սիլկեբորգ»-«Նորշելան» խաղում մեր ֆուտբոլիստի ստացած վնասվածքն է։
Նշվում է, որ ըստ նախնական բուժզննության՝ Չալըշըրի ապաքինման համար կպահանջվի 2-4 շաբաթ: