Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2–րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» Երևանում մրցում է ֆիննական ՀԻԿ–ի հետ։ Առաջին կեսում թիմերը փոխանակել են մեկական գնդակ։
Խաղի 8-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը։ Աջ եզրից կատարած հարվածով գոլի հեղինակ դարձավ Ռիկու Ռիսկին։ Երկու րոպե անց տանտերերը կարող էին խփել պատասխան գոլը, սակայն հիանալի գործեց մրցակցի դարպասապահը։
23-րդ րոպեին հյուրերի պաշտպանների կոպիտ սխալից հետո Էմբալոն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ ու գրավեց դարպասը։
35-րդ րոպեին երևանյան թիմը մնաց 10 հոգով։ Հյուրերի վտանգավոր գրոհը կասեցնելու համար խաղադաշտից հեռացվեց թիմի ավագ Արտակ Գրիգորյանը։
























































