Գյումրիում այսօր մեկնարկել է ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Մեխակ Ղազարյանի անվան բռնցքամարտի մրցաշարը, որին մասնակցում են Շիրակի մարզի, Վանաձորի, Արարատի Էջմիածնի և Երևանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի մամուլի քարտուղարությունը:
Մրցաշարին ներկայացուցիչներ կան նաև Ռուսաստանից: Եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 3-ին: