Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է հերթական մեդալները։
Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցաշարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտի 220 կիլոգրամ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (99 կգ պոկում, 121 կգ հրում վարժությունում)։
Ավելի վաղ Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և դարձել էին ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Մ23 մրցաշարում հաղթող է դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)։
Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանից մասնակցում են նաև մինչև 20 տարեկաններ Կարեն Մարգարյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (81 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ), (76 կգ ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Մարգարիտա Առաքելյանը (87 կգ), մինչև 23 տարեկաններ Նշան Անտոնյանը (73 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Արփինե Դալալյանը (+87 B կգ)։