Լևոն Արոնյանն առաջին հաղթանակն է տարել Champions Chess Tour մրցաշարի եզրափակիչ փուլի երկրորդ տուրում:
Արոնյանը հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտեմևին 2,5-1,5 հաշվով: Առաջին տուրում Լևոնը զիջել էր Մաքսիմ Վաշիե-Լագրավին լրացուցիչ մրցախաղում (մրցախաղի ելքը վճռվել էր «արմագեդոնում»)։
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ, իսկ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով:
Champions Chess Tour-ի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար: