Թենիսի Ավտսրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչի երկրորդ ուղեգրի տիրակալը դարձավ համաշխարհային դասակարգման երկրորդ համար Նովակ Ջոկովիչը:
1/8 եզրափակչում սերբի մրցակիցը արգենտինացի Դիեգո Շվարցմանն էր: Դասակարգման աղյուսակի 14-րդ համարը չկարողացավ ոչինչ առաջարկել մրցաշարի գործող չեմպիոնին ու պարտվեց 3 սեթում՝ 3:6, 4:6, 4:6 հաշվով: 2 ժամ 7 րոպե տևած պայքարում Ջոկովիչը խլեց մրցակցի մատուցման 4 գեյմ՝ զիջելով սեփական մեկը: 6 էյս կատարեց Ջոկովիչը, մեկը՝ Շվարցմանը:
Քառորդ եզրափակչում Ջոկովիչը կմրցի Միլոշ Ռաոնիչի հետ: