Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Calcio Mercato-ն, Ֆլորենցիան ներկայացնող ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստից բաժանվել 70 միլիոն եվրոյից պակաս գումարով։ Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբն արդեն առաջիկա ձմռանը պատրաստվում է պաշտոնական առաջարկով դիմել «մանուշակներին»։
21-ամյա Վլահովիչին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին։» Վերջինս ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է վեց հանդիպման՝ դառնալով հինգ գոլի հեղինակ։