Ամբողջ Եվրոպայով մեկ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի Մասսայական ֆուտբոլի շաբաթը, որն այս անգամ կանցկացվի սեպտեմբերի 23-ից 30-ը:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
ՀՖՖ-ն ևս կանցկացնի մի շարք միջոցառումներ Հայաստանի 18 բնակավայրերում:
ՈՒԵՖԱ-ի Մասսայական ֆուտբոլի ծրագրի շրջանակներում այս հոկտեմբերին ՀՖՖ հովանու ներքո կանցկացեն ֆուտբոլի դպրոցական առաջնություններ: