Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանն ամփոփել է Ծաղկաձորում անցկացրած ուսումնամարզական հավաքը: Շուրջ 30 մարզիկ սեպտեմբերի 8-ից 22-ը հավաք է անցկացրել Ծաղկաձորում, հայտնում է ՀԱՕԿ-ը:
«Հաջողվեց բարելավել մասնակիցների ընդհանուր ֆիզիկական վիճակը: Բռնցքամարտիկներն իրենք էլ զգացին պարապմունքների արդյունավետությունը: Նրանք նորից իրարու կհավաքվեն սեպտեմբերի 26-ին, երբ Օլիմպավանում կսկսենք նախապատրաստական երկրորդ փուլի աշխատանքները: Դրանք կտևեն մինչև հոկտեմբերի 11-ը: Նպատակը՝ մարզվողների տեխնիկատակտիկական հատկանիշները բարելավելն է, ցանկալի մակարդակի հասցնելը, որպեսզի մարտական տրամադրությամբ ներկայանանք Մոնտենեգրոյի Բուտվա քաղաքում հոկտեմբերի 13-ից 24-ը կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը»,-ասել է Վազգեն Բադալյանը:
Մրցավայր կմեկնի 10-14 մարզիկ-մարզուհու: