Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում երկու հայ բռնցքամարտիկ հաղթանակ են տոնել և դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, ով նախորդ փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, այս անգամ առավելության հասավ բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը հաղթեց Ղազախստանը ներկայացնող Դամիռ Տոիբային։
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք 1/4 եզրափակիչում սպասվում է հայ-բրազիլական դիմակայություն։ Մաշակարյանը կմրցի Լուիս Սիլվա Ռոդրիգեսի, իսկ Չալոյանը Ջոել Սիլվա Ռամոսի հետ։