ՊՍժ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Մեցի» դեմ խաղից առաջ խոսել է սպասելիքների մասին.
«Մենք գոհ ենք ՊՍԺ-ի ցուցադրած խաղից: Մենք ճիշտ ուղու վրա ենք. խաղից խաղ աճ ենք նկատում թիմի մոտ, ինչն ամենակարևորն է: «Լիոնի» դեմ հիանալի հանդիպում անցկացրինք:
Մեզ բոլորը ցանկանում են հաղթել: Մեր դեմ խաղում են շատ հանգիստ, քանի որ մտածում են՝ կորցնելու ոչինչ չունեն: Դա խաղացողների վրա դրական կերպով է ազդում: Նրանք փորձում են ապացուցել, որ ՊՍԺ-ի հետ նույն մակարդակի վրա են: Մենք ՊՍԺ-ն ենք: Մեզ մոտիվացիա է անհրաժեշտ: Դա մեր խնդիրն է: Եթե գտնենք այն, մոտ ապագայում կհասնենք նվաճումների»,-ասել է Պոչետինոն: