ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ «Ոսկե Գնդակում» տարած հաղթանակը.
«Մեսսին միանգամայն արժանիորեն ստացավ «Ոսկե Գնդակը»: Իհարկե, մյուս երկրների ֆուտբոլիստները կարող են համաձայն չլինել սրա հետ, բայց Մեսսին արժանի էր «Ոսկե Գնդակին». դա հաստատ»,- մասնագետի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
Հիշեցնենք՝ Մեսսին երեկ 7-րդ անգամ ստացավ «Ոսկե Գնդակը»: Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրեց «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, իսկ երրորդը «Չելսիի» խաղացող Ժորժինյոն էր: