«Բարսելոնայի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը, որն այժմ որպես փորձագետ աշխատում է բրիտանական հեռուստաընկերություններից մեկում, արձագանքել է իսպանական Պրիմերայի 21-րդ տուրում կատալոնական թիմի՝ «Վալենսիայից» կրած պարտությունը (0:2).
«Սետյեն, չքվի՛ր»,- գրել է նախկին հարձակվողը «Թվիթերի» իր էջում:
Հիշեցնենք՝ «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենն այս ամսվա կեսերին է գլխավորել կատալոնական թիմը՝ փոխարինելով Էռնեստո Վալվերդեին: «Վալենսիայի» հետ խաղը երրրորդն էր Սետյենի համար՝ կապտանռնագույնների ղեկին: Նախորդ խաղերում թիմն Իսպանիայի առաջնությունում հաղթել էր «Գրանադային» (1:0), Իսպանիայի Գավաթում՝ «Իբիցային» (2:1):