Անկախության տոնի առթիվ «Արարատի» երկարամյա օպերատոր Էդվին Գրիգորյանին՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է տրվել, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Էդվին Հակոբյանը «Արարատում» է աշխատում արդեն 51 տարի շարունակ:
Նա 1970 թվականից մինչ այսօր վավերագրում է «Արարատի» ելույթները։