Կանանց ազգային հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Լեհաստանի ընտրանու դեմ հանդիպումից առաջ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 19:30-ին Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը։