Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, ով նաև հայկական մարզական կյանքի մասին պատմող բացառիկ աշխատության՝ «Հայկական սպորտն ու մարմնակրթությունը Օսմանյան Կայսրությունում» գրքի հեղինակն է, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հետաքրքիր լուսանկարով ու տեղեկությամբ։
«ԲԱՑԱՌԻԿ ԳՏԱԾՈ
Անգլիացի ուսուցիչ Սփարոյ Ոիլֆրիդն այլևս համարվելու է հայերի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի առաջին լուսանկարիչը։ 1897-1898թթ․ Սպահանի պարսիկ ազնվականներից մեկի զավակներին դասավանդելու նպատակով Պարսկաստանում անցկացված տարիների հուշերը նա տպագրել է 1902 թ․։ Այս հուշագրության մեջ ներառված մի քանի հազվագյուտ լուսանկարներից մեկը վերնագրված է այսպես․ «Եվրոպացիներն ընդդեմ հայերի․ ֆուտբոլային մրցախաղ Զիլաս սուլթանի և նրա արքունիքի ներկայությամբ՝ Ջուղայում, Սպահանի մոտ»։
Լուսանկարն արվել է կամ 1897 թ․, կամ էլ հաջորդ տարի՝ 1898թ․ Այն իրավամբ կարելի է համարել առաջինը՝ հայկական ֆուտբոլի տարեգրության մեջ։
Շնորհակալ եմ իմ վաղեմի բարեկամ Վիտալի Յանկոյին՝ այս կարևոր բացահայտման գործում աջակցելու համար»,- գրել է նա։