«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որի հետ ինքը 7 մրցաշրջան է անցկացրել Մադրիդի «Ռեալում».
«Ես կարծում եմ՝ Ռոնալդուն հաղթողի հոգեբանության և պրոֆեսիոնալ էթիկայի լավագույն օրինակն է աշխարհում: Նման ֆուտբոլիստի հետ խաղալով՝ դու օր օրի ավելի լավն ես դառնում: Նա այս տարիքում այդքան բարձր մակարդակում է խաղում միայն այն պատճառով, որ հիանալի է աշխատում: Ես շատ ուրախ եմ, որ խաղում եմ նրա կողքին»,- ասել է Վարանը: