Մինո Ռայոլան՝ «Միլանի» 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալը, մեկնաբանել է ֆուտբոլիստի կարիերայի հետագա ընթացքը.
«Տեսնենք՝ Զլատանը ինչ կցանկանա հունիսին: Նա ամեն ինչ որոշում է ամեն տարի՝ առանց շտապողականության: Իհարկե, այն օրը, երբ Իբրան իրեն թիմում առանցքային խաղացող չզգա, կգնա թոշակի ու նոր փուլ կսկսի իր կյանքում՝ որպես ակումբի տնօրեն»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Շվեդ ֆուտբոլիստը բաց թողեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղը, որը կայացավ սեպտեմբերի 15-ին Անգլիայում: Ա Սերիայի հաջորդ տուրում «Միլանը» կխաղա «Յուվենտուսի» հետ, բայց Իբրահիմովիչը դեռևս չի ասել՝ արդյոք կկարողանա՞ մասնակցել խաղին, թե՞ ոչ: