Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ռոման» ընդունել էր Սոֆիայի ԲԿՄԱ-ին ու վստահ հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 5-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 10-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Գրահամ Քերին։ Այս գոլից հետո հռոմեացիներն արթանացան ու սկսեցին մեկը մյուսի հետևից գնդակներ ուղարկել մրցակցի դարպասը։
25-րդ րոպեին հաշիվտ հավասարեցրեց Պելեգրինին, 38-ին Էլ-Շաաևավին արդեն առաջ մղեց տանտերերին։ Երկրորդ կեսի միջնամասում՝ 62-րդ րոպեին, Պելեգրինին ևս մեկ գնդակի հեղինակեց՝ դառնալով դուբլի հեղինակ։ 80-րդ րոպեից հյուրերը մնացին տասը հոգով․ երկրորդ դեղին քարտով հեռացվեց Վիլդշութը։ 82-րդ րոպեին աչքի ընկավ Մանչինին, իսկ երկու րոպե անց՝ Աբրահամը։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս չեկավ հռոմեացիների կազմում։
Միաժամանակ ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Անորտոսիս»-«Պարտիզան»՝ 0-2
«Բոդո/Գլիմտ»-«Զորյա»՝ 3-1
«Յաբլոնեց»-«Կլուժ»՝ 1-0
«Ռանդերս»-«ԱԶ Ալկմար»՝ 2-2