Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումը կայացավ Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում և ավարտվեց մադրիդյան թիմի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:
Հանդիպման միակ գնդակը խաղի 90-րդ րոպեին հեղինակեց Ռոդրիգոն՝ թիմի ֆրանսիացի նորեկ Կամավինգայի փոխանցումից հետո գրավելով իտալական թիմի դարպասը:
Այս խմբում ընդգրկված մյուս թիմերի՝ մոլդովական «Շերիֆի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև խաղում, հիշեցնենք, գրանցվել էր 2-0 հաշիվը: