Ֆորմուլա 1-ի նախկին անվանի ավտոարշավորդ Ռուբենս Բարիկելոն բարձր է գնահատել մրցարշավի 6-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի դերը մարզաձևի պատմության մեջ:
«Հեմիլթոնը տաղանդով, հնարավոր է, նույնիսկ գերազանցում է Միխայել Շումախերին և Այրթոն Սենային: Միակ բանը, որ պակասում է՝ դիտարժանությունն է:
Նա շատ հանգիստ է, հստակ ասում է՝ ինչ է իրեն պետք, ինչ ոչ: Իդեալական կլինի այն արշավորդը, ով ունի Այրթոնի հմտությունները, Շումախերի քաջությունը և Հեմիլթոնի կորդինացիան»,- նախկին մարզիկի խոսքն է մեջբերել GP Fans-ը: