ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի А խմբի 1-ին տուրի «Մաքքաբի» (Թել Ավիվ) – «Ալաշկերտ» հանդիպումից առաջ երևանյան թիմը նախախաղային մարզում է անցկացրել Թել Ավիվի «Բլումֆիլդ» մարզադաշտում։
«Մաքքաբի» – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին։
Խաղը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Vmedia և Vmedia+ ալիքներով: