ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի А խմբի 1-ին տուրի «Մաքքաբի» (Թել Ավիվ) – «Ալաշկերտ» հանդիպումից առաջ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը նախախաղային ասուլիս է տվել և պատասխանել լրագրողների հարցերին․
«Ի՞նչ տարբերություններ եմ տեսնում մեր և «Մաքքաբիի» միջև։ Իսրայելի Սուպերգավաթի խաղում բոլորովին վերջերս միմյանց հետ խաղում էին «Մաքքաբի Թել Ավիվն» ու «Մաքքաբի Հայֆան»․ բոլորովին տարբեր խաղաոճեր ունեցող թիմեր։ Չնայած, որ «Մաքքաբի Հայֆան» հաղթեց այդ խաղում, ես վստահ եմ, որ ոչ ոք չի հարցրել, թե ինչ տարբերություններ կան այդ թիմերի խաղամակարդակներում։ Ինչո՞ւ է ստացվում, որ մենք Հայաստանի չեմպիոններս, ժամանում ենք Հայաստան ու մեզ այդպիսի հարց եք տալիս։ Իմ կարծիքով տարբերություններ չկան, բայց իմ պատասխանը կլինի այպես․ վաղը կտեսնեք։
Ներքին առաջնություններն ու եվրագավաթները բոլորովին տարբեր բաներ են։ Միայն հատուկենտ, մեծագույն թիմերը կարող են տարբերություններ չդնել այս երկու մրցաշարերում։ Տրամադրվածության հետ կապված խնդիր ունենք ներքին առաջնությունում, բայց եվրագավաթներում նման խնդիր չունենք։ Կարծում եմ ձեր թիմի դեպքում էլ է այդպես։
Ինչ վերաբերում է «Մաքքաբիին», ապա տեխնիկապես շատ լավ զարգացած ու արագ թիմ է, հատկապես հարձակման գծի խաղացողները»,- ասել է Ալեքսանդր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին: