«Մանչեսթեր Յունայթեդի» պահեստային դարպասապահ Լի Գրանտը նկարագրել է, թե ինչպես է ակումբ վերադարձած Կրիշտիանու Ռոնալդուն դրական ազդեցություն ունենում իր թիմակիցների վրա:
«Ահա մի օրինակ այն ազդեցության վերաբերյալ, որը Կրիշտիանուն արդեն թողնում է թիմի վրա: Ուրբաթ երեկո էր հյուրանոցում [Նյուքասլի խաղին ընդառաջ]: Սովորաբար ուրբաթ օրը ընթրիքից հետո խաղացողները կարող են իրենց թույլ տալ ոչ կանոնակարգով սնվել. օրինակ ՝ քրեմբել [դեսերտ], կաստարդ [թխվածքաբլիթ] կամ բրաունի, կամ նման այլ սնունդ։
Ես ձեզ կասեմ, թե ինչ: Ոչ մի խաղացող չի դիպչել քրումբլին կամ կաստարդին, ոչ ոք չի մոտեցել բրաունիին, քանի որ բոլորը նստած էին իրենց տեղում:
Տղաներից մեկն ինձ հարցրեց. «Ի՞նչ կա Կրիշտիանուի ափսեում»: Դա ամենաառողջ սննդով լի ափսի էր, որ կարելի էր պատկերացնել: Եվ հետո գլխի ընկավ, որ ոչ մի խաղացող չի համարձակվում վեր կենալ և ինչ-որ վնասակար բան վերցնել սեղանից: Կրիշտիանուի դիմաց մի քանի ափսե կար, իսկ ափսեում՝ կինոա, ավոկադո և մի երկու խաշած ձու:
Տեսեք, այս տղան զարմանալի մարզավիճակում է: Ընդհանրապես, նա ինձանից հետո թիմում երկրորդ լավագույն մարմինն ունի, և դա ինչ-որ բան ասում է», — Գրանտի խոսքերն է մեջբերում talkSport-ը:
























































