«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն խոսել է թիմի՝ նոր մրցաշրջանում անհաջող մեկնարկի մասին։ Նախկին ֆուտբոլիստը խոստովանել է, որ զարմացած է թիմի խնդիրներից։ Երեք տուրից հետո թուրինցիները միայն մեկ միավոր են վաստակել․
«Զարմացած եմ «Յուվենտուսի» նման մեկնարկից, բայց ոչ «Նապոլիից» կրած պարտությունից։ Կարծում եմ՝ պատճառները շատ են։ Բոլորը խոսում են Կրիշտիանու Ռոնալդուի մասին, ով վերջին պահին հեռացավ, բայց խնդիրները շատ են։
Ալեգրիի գալով «Յուվենտուսին» շատ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի վերադառնա հին խաղին։ Իսկ «Նապոլին» մեկ քայլ առաջ կատարեց Սպալետիի հետ։
Իհարկե, ֆուտբոլիստները հասկանում են, թե ինչ իրավիճակում են հայտնվել։ Ավելի փորձառուները պետք է առանցքային դեր խաղան, ինչպես հենց Ալեգրին։ Շատ կարևոր է մոռանալ այն մասին, ինչ եղել է նախկինում, ով հեռացել է թիմից։ Ամենակարևորն այն է, թե ով է հիմա հանդես գալիս թիմում»,- դել Պիերոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։