Սեպտեմբերի 14-ին «Ալաշկերտն» առաջին հանդիպումը կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում՝ մրցելով Թել-Ավիվի «Մաքաբիի» հետ:
«Ալաշկերտն» արդեն մեկնել է Թել Ավիվ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Մաքաբիից» բացի, «Ալաշկերտի» հետ A խմբում ընդգրկված են նաև ավստրիական ԼԱՍԿ-ը ու ֆիննական ՀԻԿ-ը:
«Մաքաբի»-«Ալաշկերտ» խաղը կկայանա սեպտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։30-ին։