«Ալաշկերտը» ևս 2 նորեկ ունի, հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
21-ամյա կենտրոնական պաշտպան, Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Արտյոմ Գյուրջյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, խաղացել է ակումբի երկրորդ թիմում:
Գյուրջյանը ներկայացրել է Ռուսաստանի Մ-16, Մ-17, Մ-18 և Մ-19 հավաքականները, «Լոկոմոտիվի» կազմում հանդես է եկել UEFA Youth League-ում:
Փորձառու ռուս եզրային պաշտպան Եվգենի Յատչենկոն հայրենիքում պաշտպանել է «Դինամո», «Ուրալ», «Վոլգար», «Շիննիկ», «Մորդովիա» և «Օլիմպ-Դոլգոպրուդնի» ակումբների գույները: