Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան 20 հազար ֆունտով տուգանել է «Մանչեսթեր Յունայթեդին» ֆուտբոլիստների պահվածքի պատճառով:
Ակումբը 20 հազար ֆունտ տուգանք կվճարի նրա համար, որ չի կարողացել ապահովել իր խաղացողների հանգիստ պահվածքը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» դեմ խաղում անգլիական գրանդի խաղացողները գլխավոր մրցավար Կրեյգ Պոուսոնին շրջապատել էին այն բանից հետո, երբ նա հաշվել էր Ֆիրմիոնյի խփած գնդակը, որը հետագայում չեղարկվել էր: