Ինչպես հայտնում է «Матч ТВ»-ն, Երևանի «Ալաշկերտին» միացել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան Արտեմ Գյուրջանը:
Ըստ աղբյուրի՝ 21-ամյա կենտրոնական պաշտպանն արդեն Ալեքսանդր Գրիգորյանի թիմի տրամադրության տակ է: Գյուրջանը, ում հասակը 190 սմ է, վնասվածքի պատճառով բաց է թողել անցած մրցաշրջանը, իսկ մինչ այդ նա 6 հանդիպում է անցկացրել ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգայում, 15-ը՝ ՊՖԼ-ում՝ «Կազանկայի» կազմում, և 31-ը՝ երիտասարդական լիգայում:
Աղբյուրը նաև նշում է, որ Գյուրջանը համարվում է Հայաստանի հավաքականի թեկնածու. նա կփոխի քաղաքացիությունը:
Գյուրջանը նաև 5 խաղ է անցկացրել Ռուսաստանի Մ19 հավաքականում։
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» պատրաստվում է իր նորամուտը նշել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: