«Սևանը» նոր ֆուտբոլիստ ունի։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեր ակումբը նորեկ ֆուտբոլիստ ունի։ Սերբ 23 ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Կոստա Ալեկսիչը պայմանագիր է ստորագրել «Սևանի» հետ, և հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգայում։
Կոստա Ալեկսիչը հանդես է եկել սերբական «Բեչեյ», «Չուկարիչկի», «Նապրեդակ» թիմերում։ Մինչև «Սևան» տեղափոխվելը եղել է «Ինջիյա» թիմի ֆուտբոլիստ։
Ալեկսիչը 2021 թվականին երկու խաղ է անցկացրել Սերբիայի ազգային հավաքականի կազմում»,–ասված է հայտարարությունում։