«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ Եվրոպական Սուպերլիգայի նախագիծը դեռ ապրում է․
«Սուպերլիգայի նախագիծն ապրում է։ Երեք ակումբ ուժեղ է մնում։ Ամբողջ ճնշումն ու պատժամիջոցներ կիրառելու փորձերը ոչնչի չհանգեցրին։ Շատ ակումբներ մեզ խորհուրդ են տալիս շարունակել, քանի որ իրենց ևս դա ձեռք է տալիս։ ՈՒԵՖԱ-ն չի կարող ոչինչ անել, որպեսզի կանգնեցնի մեզ։
Անգլիական ակումբները, մասնավորապես «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը», նախագծի շարժիչ ուժն էին, բայց նրանք հրաժարվեցին շատ մեծ ճնշման ներքո։ Այո, մենք կարող էինք նախագիծն ավելի լավ ներկայացնել, բայց իրականում այն մեզ բոլորիս ձեռնտու էր։ Մրցաշարի ձևաչափն ամենագրավիչը կլինի աշխարհում և օգտակար կլինի ակումբների համար»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Հիշենցենք՝ Սուպերլիգան ստեղծել են եվրոպական 12 թոփ-ակումբներ՝ «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը», «Տոտենհեմը», «Յուվենտուսը», «Ինտերը» և «Միլանը»։ Մրցաշարը պետք է փոխարիներ Չեմպիոնների լիգային, սակայն մրցաշարի մասնակիցներին սպառնացին ազգային առաջնություններից դուրս թողնելով, և նախագիծը խափանվեց։