ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը սպառվել են։
Այս մասին տեղեկանում ենք տոմսերը օնլայն ձեռք բերելու համար նախատեսված կայքից (tickets.ffa.am), որտեղ նշված է, որ հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։
Հանդիպումը, հիշեցնենք, կկայանա սեպտեմբերի 8-ին Երևանում։