Մունդիալ-2022-ի ընտրական փուլի շրջանակում օրեր առաջ Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը Հս. Մակեդոնիայի դեմ:
ՀՖՖ-ն հայտնում է, որ ըստ InstatScout-ի տվյալների, Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղում ամենաշատ տարածություն հաղթահարել է թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը` գրանցելով 12238 մ արդյունք: Երկրորդ տեղում Սոլոմոն Ուդոն է՝ 11762 մ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հովհաննես Համբարձումյանը` 11174 մ արդյունքով:
Հիշեցնենք, որ 4 տուրից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով J խմբի առաջատարն է, իսկ երկրորդ տեղում Գերմանիան է՝ 9 միավորով: Այս հավաքականներն այսօր կանցկացնեն իրենց հերթական հանդիպումը՝ մրցելով միմյանց դեմ: