Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը բնականոն ընթացքի մեջ է: Տղամարդկանց պայքարում մնացել է 32 թենիսիստ: Մեծ անակնկալներ առայժմ չկան: Անակնկալ էր Խաչանովի՝ Հարիսից կրած պարտությունը:
Այսօր արդեն մեկնարկելէ 1/16 եզրափակիչը: 1/8 եզրափակչի ուղեգրի համար պայքարում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի Կեյ Նիշիկորին: Վերջին անգամ նրանք հանդիպել են Տոկիո-2020-ի շրջանակում. հաղթել է Նովակը: Ասլան Կարացևի մրցակիցը կլինի 99-րդ ռակետ Ջենսոն Բրուքսբին: Իտալիան ներկայացնող Անդրեաս Էպպի մրցակիցը գերմանացի Օսկար Օտտեն է: Հետաքիր պայքար է սպասվում Իլյա Իվաշկայի ու Մատեո Բերետինիի դիմակայությունում: Օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերևը կմրցի Ջեք Սոկի հետ: Մոնֆիսն էլ կհանդիպի Սիններին: Վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլին հասել է 1/16 եզրափակիչ ու հաջորդ փուլի ուղեգիրը կվիճարկի Ռեյլի Օպելկայի հետ: Խաչանովին պայքարից դուրս թողած Լլոյդ Հարիսը կհանդիպի Դենիս Շապովալովին:
Ռուբլյովը կհանդիպի փայլուն մարզավիճակում գտնվող Տիաֆուին: Բաուտիստա-Ագուտը ուժերը կչափի Ալիասիմեի հետ: 18-ամյա իսպանացի Ալկարասը կհանդիպի Ցիցիպասին: Շվարցմանին բավականին հաճելի մրցակից է բաժին հասել. 1/8 եզրափակչի ուղեգրի համար Դիեգոն կպայքարի 138-րդ ռակետ Ալեքս Մորկանի հետ: Դենիել Էվանսն էլ կհանդիպի Պոպիրինին: Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևը կհանդիպի Անդուխար-Ալբային: Արգենտինացի Ֆակունդո Բանիսը ուժերը կչափի Բոտիկ Վան դե Զանդշուլպին, իսկ Հենրի Լակսոնենի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող լեհ Պետեր Գոյովչիկը: