ԱԱ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով:
Խմբի մյուս խաղերում Գերմանիան 2-0 հաշվով հաղթեց Լիխտենշտայնին, իսկ Ռումինիան նույն հաշվով հաղթեց Իսլանդիային:
Այս խաղից հետո Հայաստանը 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Գերմանիան 9 միավորով երկրորդն է, մակեդոնացիներն ունեն 7 միավոր: Ռումինիան միավորների քանակը հասցրեց 6-ի, Իսլանդիան մնաց 3 միավորով, իսկ Լիխտենշտայնը միավոր չունի:

























































