2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի C խմբում կայացել է երկու հանդիպում: Ֆլորենցիայում Եվրոպայի գործող չեմպիոն իտալացիները չկարողացան հաղթել Բուլղարիային:
16-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզան առաջ մղեց Իտալիային, սակայն 39 -րդ րոպեին Կիրիլ Դեսպոդովի փոխանցումից հետո Իլիևը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1-1 հաշվով։
Ռոբերտո Մանչինիի թիմը անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 35 հանդիպման՝ թարմացնելով ազգային ռեկորդը, որը դեռ գրանցել էր Եվրո-2020-ում: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1935-1939 թվականներին, երբ Իտալիան Վիտորիո Պոցոյի գլխավորությամբ անպարտելի էր 30 անընդմեջ հանդիպումներում:
Իտալիան նաև կրկնեց համաշխարհային ռեկորդը: 2007-2009 թվականներին Իսպանիայի հավաքականը չի պարտվել 35 խաղում, իսկ Բրազիլիան նույն ցուցանիշն ուներ 1993-ից 1996 թվականներին:
Զուգահեռաբար ընթացող խաղում Հյուսիսային Իռլանդիան արտագնա խաղում հաղթեց Լիտվային (4-1):
C խմբի մրցաշարային աղյուսակը
1․ Իտալիա — 10 միավոր
2․ Շվեյցարիա — 6
3․ Հս․ Իռլանդիա — 4
4․ Բուլղարիա — 2
5․ Լիտվա — 0
























































