Հայաստանի հավաքականն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայի հետ վաղը կայանալիք խաղից առաջ: Ի դեպ, այսօրվա մարզումը մեր ընտրանին անցկացրել է հենց Տոդոր Պրոեսկիի անվան մարզադաշտում, որտեղ էլ կայանալու է հանդիպումը:
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է Սկոպյեում կայացած մարզման տեսանյութը:
ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 2-ին, և կմեկնարկի ժամը 22:45-ին: Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Արմենիա ՀԸ-ի եթերում: