Հայաստանի հավաքականի ֆան-ակումբը՝ FAF-ը, նոր երգ և տեսահոլովակ է պատրաստել մեր ազգային թիմի խաղերին ընդառաջ։
«Դեպի Քաթար ճանապարհը շարունակվում է»,- գրում է FAF-ը տեսահոլովակին կից տեքստում։
Տեսահոլովակում նկարահանվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը՝ Սկոպյեում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: